Չինարին գնդակոծել են
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա երեկ կեսօրին ադրբեջանական դիրքերից կրակել են: Shabat.am թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Ըստ նրա կրակոցների հետևանքով չորս տուն է վնասվել, քանդվել են տանիքն ու ապակիները:
«Տուն կա, որ տանիքի թիթեղներից մեկն է վնասել, տուն կա, որ մի քանի հատ: Վնասն այդքան էլ մեծ չէ»,-ասաց նա:
Այս պահի դրությամբ գյուղում նորմալ ու խաղաղ վիճակ է, կրակոցներ չկան
