Ճիշտ եմ արել… Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարցազրույցը ձերբակալությունից ժամեր առաջ (Video)
Asekose.am-ը գրում է.
«Ճիշտ եմ արել, որ ֆիլմում ծիծաղը շատ եմ արել…այսօր էլ է Էրդողանը մեզ վրա ծիծաղում». ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսպես էր արձագանքում Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում` Հայոց ցեղասպանությանը նվիրված իր` «Հիշողություն» անվանումով ֆիլմի հասցեին հնչած քննադատություններին, որոնց հիմքում դրված է այն փաստարկը, որ ցեղասպանությունը հայերիս համար թեմա է, որին պետք է անդրադառնային պրոֆեսիոնալ մակարդակով: Ինչպես է այս կարծիքներին արձագանքում ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը :
Նշենք, որ հարցազրույցն անցկացվել է Հակոբ Հակոբյանի ձերբակալությունից ժամեր առաջ. ԱԺ նախկին պատգամավորը ձերբակալվել է ՀՀ Ֆինանսների Նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով:
