ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա. 7 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
