Չորս մարդ թունավորվել է պահածոյացված սմբուկից
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006թ. ծնված Արտյոմ Հ.-ն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 9 հասցեում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են:
Նշանակվել է ԴԲՓ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
