ՃՏՊ՝ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 20.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Տոյոտա Դոջ» մակնիշի 195 LS 47 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1969 թ. ծնված Վ. Հ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Վ. Հ.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները հոանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
