ՃՏՊ Ծովինար գյուղի մոտակայքում
Օգոստոսի 17-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 2410» 34 CN 626 պ/հ (վարորդի ինքնությունը չի պարզվել) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 SL 275 պ/հ (վարորդ Մ. Կ.) ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով հետիոտն` 1990 թ. ծնված Կ. Ս.-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը
