ՃՏՊ Վանաձորում. ոստիկանական УАЗ-ը շրջվել է (լուսանկարներ)
Լոռու մարզում երեկ Ժամը 16:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի և Իսահակյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Բաղբուդարյանի վարած Mercedes Bentz մակնիշի տարանցիկ 7963 GU համարանիշի և Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 25-ամյա Էդգար Բադալյանի վարած УАЗ 315142 մակնիշի 075 ՈՍ 10 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com կայքը և նշում, որ բախման հետևանքով УАЗ-ը, որը հաշվառված է ոստիկանության Բազումի բաժնի հաշվեկշռում, գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով УАЗ-ում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Յուրա Թամազյանը և 27-ամյա Էդվարդ Սարգսյանը, ովքեր աղբյուրի տեղեկություններով ոստիկաններ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
