1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը:

Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, դիմելով ծրագրի մասնակիցներին՝ վարչապետը նշել է.

«Քիչ առաջ հնչած «երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքի մասին երազել ենք ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ուզում եմ ասել հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայերի համար այդ երազն արդեն իրականություն է, և եկել է մի դարաշրջան, որ սկսի այդ երազն իրականություն դառնալ նաև արտերկրում ապրող, ինչպես ընդունված է ասել՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար:

Ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր միջավայրի, ձեր ծնողների և ձեր երեխաների Հայաստան վերադառնալու սերմը, Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը, Հայաստան վերադառնալու գիտակցությունը, Հայաստան վերադառնալու սերը, Հայաստան վերադառնալու քաղաքացիությունը, որովհետև ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և պատիվ ունեմ ձեզ դիմել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների:

Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին:

Կրկին ցանկանում եմ կրկնել, եթե ոչ ձեր ծնողները, ապա գոնե դուք, եթե ոչ դուք, ապա գոնե ձեր երեխաները պետք է անպայման վերադառնան հայրենիք: Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, Հայաստանը սիրելու երկիր է, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանն ապրելու երկիր է, սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, ուժեղանալ, հարստանալ և հարստացնել՝ գաղափարներով, սիրով, ապագայով, հզորությամբ:

Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր, միմյանց աչքերի մեջ նայելով, միմյանց տեսնելով, միմյանց սիրելով, ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն, կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է երիտասարդների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում արդարության հաստատմանը, օրենքի գերակայությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է:

«Այսօր չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր դասել օրենքից, ով կարող է համարել, որ ինքը կարող է ունենալ ավելի շատ իրավունքներ, քան որևէ մեկը:

Օրենքի առաջ բոլորի հավասարությունն անկյունաքարն է արդարության: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մարդկանց համար աշխատանքով զարգանալու, առաջընթաց ունենալու, բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է: Եվ ամեն օրվա հետ, ամեն ժամվա հետ Հայաստանն ավելի արդար պետություն է դառնում, քան կար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդն այդքան մեծ հավատով է լցված, վարչապետը նշել է.

«Վերջերս Facebook սոցիալական ցանցի իմ էջում տեղադրել էի մի հոդված, որը գրել եմ 2010 թվականին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գտնվելու ժամանակ, և այդ հոդվածը վերնագրված էր «Իմ վախը»:

Այդ հոդվածը այն մասին էր, թե ինչից եմ ես վախենում: Այդ հոդվածում ես գրել եմ այն մասին, որ ես շատ եմ վախենում հիասթափեցնել մարդկանց. բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է նահանջել կամ կծկվել, այլ վախ է, որը ստիպում է առաջ գնալ և ամեն օրվան, ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց հանդիպելու և հարցերին պատասխանելու համար: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan