Ծիլքար գյուղի մոտակայքում արգելափակումից դուրս է բերվել մոտ 100 ավտոմեքենա
Փետրվարի 4-ին, ժամը 19.46-ին Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.16-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա:
ՃՇՇ-ի աշխատակիցները իրականացնում են ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ:
