Ցինիզմ. Ադրբեջանը դիմել է ՄԱԿ և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարներին
Ըստ РИА Новости-ի` Ադրբեջանը դիմել է ՄԱԿ և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարներին՝ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳՆ ղեկավարի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանը ուղերձում բողոքում է հայկական կողմի գնդակոծություններից և նշում «օկուպացված տարածքները անհապաղ ազատագրելու անհրաժեշտության մասին»:
