Ցմահ ազատազրկման դատապարտված 32 անձինք դեռևս շարունակում են հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված 32 անձինք դեռևս շարունակում են հացադուլը: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Նշենք, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները հացադուլը սկսել են դեկտեմբերի 14-ին, այս օրերին հացադուլավորների թիվը հասել է 35-ի, սակայն նրանցից 3 դադարեցրել են հացադուլը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ցմահ ազատազրկման դատապարտվածները հացադուլ են սկսել ի նշան բողոքի՝ իրենց քրեական գործերի վերանայման պահանջով:
