Ցմահ ազատազրկման դատապարտված հացադուլավորների թիվն աճել է
Ցմահ ազատազրկման դատապարտված հացադուլավորների թիվն աճել է. երեկվա դրությամբ 35 են: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Հացադուլավորները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, և այս պահի դրությամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ցմահ ազատազրկման դատապարտված անձինք հացադուլ են սկսել ի նշան բողոքի՝ իրենց քրեական գործերի վերանայման պահանջով:
pastinfo.am
