Ցմահ ազատազրկման դատապարտվածը շուրջ մեկ շաբաթ է գտնվում է հացադուլի մեջ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը շուրջ մեկ շաբաթ է գտնվում է հացադուլի մեջ:
Թե ի՞նչ պահանջ է ներկայացրել դատապարտյալն այդ քայլին դիմելուց առաջ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ դատապարտյալը հացադուլի մասին իր դիմումում պատճառը չի նշել:
Ստեփան Գրիգորյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա առողջական վիճակը նորմալ է:
Նշենք, որ մամուլում տեղ են գտել հրապարակումներ, ըստ որոնց՝ ցմահ ազատազրկման դատապարտվածը ՀՀ Նախագահին է դիմել՝ իր վաղաժամկետ ազատ արձակելու հարցի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ 1 տարով հետաձգվել է իր վաղաժամկետ ազատման հարցը, մեկնաբանվելով, որ վաղաժամկետ ազատման նոր օրենքի նախագիծը գտնվում է կառավարությունում և գործող օրենքը ուժ չունի:
Դիմելով Երկրի Նախագահին ցմահ ազատազրկման դատապարտվածը գրել է. «Պարոն Նախագահ, առանց ձեր հրահանգի սայլը տեղից չի շարժվի», և որ ինքը կշարունակի մնալ դժոխքում՝ խելագարության հասնող անհույս իրավիճակում:
