Ցմահ ազատազրկում` հաճախորդի գլուխը կտրած մերսուհուն
Լոս Անջելեսում ընդունվել է էկզոտիկ քլինինգային ծառայության աշխատակցուհու դատավճիռը: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը: Աշխատակցուհին մեղավոր է ճանաչվել տարեց հաճախորդին՝ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի պաշտոնանկ ծառայողին գազանաբար սպանելու համար: Տնային աշխատողը, ով տունը հավաքում էր թոփլես՝ հարձակվել է տանտիրոջ վրա դանակով ու կտրել նրա գլուխը:
Դատարանը հաստատել է, որ Կալիֆորնիայի 36-ամյա բնակիչ Սենտիյա Ռենե Մարտինը դատապարտվել է ցմահ բանտարկության: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք նա կստանա միայն 35 տարի հետո:
Մերսուհի Սենտիյա Մարտինը աշխատում էր մի ընկերությունում, որը հատուկ բնույթի քլինգային ծառայություններ է մատուցում ՝ Topless Maid Service. այսինքն տունը մաքրում են մոդելային արտաքինով աղջիկներ, որոնք հաճախորդի տուն են մտնում կիսամերկ վիճակում, երբեմն էլ առանց կրծքկալի: Նման ծառայություն նախատեսված է նաեւ կանանց համար ՝ նրանց մոտ ուղարկում են կիսամերկ տղամարդկանց: Ծառայությունների արժեքը հասնում է ժամում 100 դոլարի:
մանրամասն՝ այստեղ:
