ՑՆՑՈՂ ԳՐԱՌՈՒՄ. ՛՛ցավում եմ բժիշկ Շուշանիկի համար, որ հարյուրավոր երախտամոռ հիվանդներ է ունեցել՛՛
Արդեն որերորդ օրն է, լրատվականների էջերում արտածվում է մի տխուր միջադեպ, կապված ծննդկանի և երեխայի մահվան և մի բժշկուհու ոչ մասնագիտական պահվածքի հետ: Ծանր դեպք է և քննադատության արժանի: Ես դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, չեմ ուզում արդարացնել կամ մեղադրել կողմերից ոչ մեկին, քանի որ, աստված մի արասցե, չգիտեմ ես ինձ ինչպես կպահեի նման դեպքում :
Ուզում եմ խոսել մի այլ երևույթի մասին : Շուշանիկ Բախշյանը ասում են 20 տարի է գինեկոլոգ է և նրա ընդունարանի առջև միշտ հերթ է, երկար և անվերջանալի: Արդյոք 20 տարվա մեջ այդ բժշկուհին ոչ մի ծնողի բերկրանք չի պարգևել, ոչ մեկին չի փրկել մահվան ճիրաններից: Եթե այո, ապա ուր են այն մայրերի , հայրերի մեկնաբանությունները: Եթե ոչ, ապա ինչով են պայմանավորված այդ հերթերը նրա ընդունարանի մոտ այն դեպքում, երբ շատ ու շատ բժիշկներ պարապ նստած են , քանի որ Հայաստանում արտագաղթի պատճառով ծնելիությունը պակասել է: Շուշանիկը իմ ոչ բարեկամն է, ոչ ծանոթը, ոչ էլ ինձ ճանաչում է: Ես չեմ արդարացնում նրան, ես ափսոսում եմ , որ մենք այսքան վատն եք, այսքան երախտամոռ կամ գուցե ծույլ, որ չենք ուզում երկու բառ գրել ի պաշտպանություն մի մարդու, որ մեզ պարգևել է ամենաթանկն աշխարհում կամ փրկել է մեր կյանքը: Եվ համոզված եմ նաև, որ այդ դրական, երախտագիտական արձագանքները հիմա Մարգարյանների ընտանիքին ավելի է պետք, քան մեր անեծքներն ու հայհոյանքները բժշկի հասցեին, չէ որ նրանք հիմա նախ և առաջ իրենց են մեղադրում վատ բժշկի ընտրության համար: Ցավում եմ Մարգարյանների համար, ցավում եմ բժիշկ Շուշանիկի համար, որ հարյուրավոր երախտամոռ հիվանդներ է ունեցել, ցավում եմ մեզ համար, որ մենք չար ենք ու երախտամոռ ...
Աղբյուրը ` BlogBox.am
