Ծնելիության բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երեւանում եւ մի շարք մարզերում
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն այսօր լրագրողների հետ hհանդիպման ժամանակ ներկայացրեց 2015 թ-ի վերջին ինն ամսում արձանագրված ծնելիության, մահացության, ամուսնության ու ամուսնալուծության ցուցանիշները: Ոլորտի պատասխանատուն նշեց, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 30, 666 ծնունդ:Իսկ ահա ծնելիության բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երեւանում, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Ծնելիության ցածր ցուցանիշներ արձանագրվել են Սյունիքում, Տավուշում:
