«Ծնողածեծ զավակ», «Մանկլավիկ», «Սրիկա». Շարունակվում է ակտիվիստներին արատավորող պաստառների տարածումը PHOTO
Քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում է քաղաքացիական ակտիվիստների նկարների տարածումը՝ տարբեր պիտակավորումներով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի նկարը՝ «ծնողածեծ զավակ» պիտակավորմամբ, նույնպես դրանց թվում է։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ կասկածից դուրս է՝ սա այս կամ այն կերպ իշխանության հետ կապված անձինք են անում՝ կամ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, կամ, որ ավելի հավանական է, ոստիկանության հետ կապված անձինք։
«Ես այնքան էլ հայտնի ընդդիմադիր չեմ, ես ավելի շատ հայտնի եմ հենց ոստիկանությանը քննադատելով։ Մեր կազմակերպությունն օրական մեկ գրություն է ուղարկում ոստիկանություն և պատասխան ստանում։ Մենք իրոք ոստիկանության համար գլխացավանք ենք։ Այդ իսկ պատճառով հակված եմ համարել, որ սա ինչ-որ ձևով կապված է ոստիկանության հետ։ Իսկ թե սա ոստիկանության օպեր-լիազորներն են, թե ովքեր են՝ դժվարանում եմ ասել»,- ասաց Դանիել Իոանիսյանը։
Նա նշեց, որ այս ամենում վտանգ չի տեսնում. «Երբ մենք ենք դա անում, ոստիկանների նկարները մենք փակցնում են բացահայտ՝ առանց վախենալու, այդ իրենք են վախենում, որ իրենց անունը կբացահայտվի. մենք վախենալու բան չունենք։ Ավելին՝ ես այստեղ որևէ լուրջ բան չեմ տեսնում։ Մեր բակում ինձ ավելի հարգեցին, երբ այդ թղթերը փակցրին»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ անգամ իրենց շենքի պատին էին փակցրել, ոչ թե փաստացի բնակության հասցեով էին կպցրել, այլ հաշվառման հասցեով։
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
