Ծնողները չեն հավատում, որ իրենց որդին վերադարձել է
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Անդրանիկ Գրիգորյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է: Գյուղապետ Գարիկ Սարգսյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց. «Ծնողները չեն հավատում, որ իրենց որդին վերադարձել է տուն, մենք շատ ուրախ ենք, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նրա համար ծանր իրավիճակ է լինելու»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ շարքային-պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Անդրանիկ Գրիգորյանը, ով Ադրբեջանում կատարված տեսանյութի համաձայն հայտարարել է, որ կամովին է անցել, քանի որ բանակում ճնշումների է ենթարկվել: Այս ընթացքում զինվորի և ընտանիքի միջեւ նամակագրական կապ է հաստատվել, Կարմիր խաչի միջոցով փոխանցված նամակում Անդրանիկ Գրիգորյանը գրել է. «Ուզում եմ տուն վերադառնալ, ամուսնանալ, եթե կարող եք, ինձ համար աշխատանք գտեք այդտեղ: Ներեք ինձ իմ սխալների համար, չարությունից չեմ արել, այլ պարզապես չեմ հասկացել ինչ անել, ուր գնալ, ուր՝ ոչ»:
Գյուղապետն ասում է, որ կօգնեն Անդրանիկին աշխատաքն գտնել և դասավորել կյանքը:
