Ծնողները հրաժարվել են առանց ձեռքերի ծնված բալիկից. նա կտեղափոխվի մանկատուն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող առանց ձեռքերի և մեկ ոտնաթաթի ծնված բալիկի առողջական վիճակը նորմալ է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ իր զարմանքն արտահայտելով, թե ինչով է պայմանավորված նման հետաքրքրությունն այդ բալիկով:
Նրա խոսքով` այդպիսի երեխաներ տարվա ընթացքում ծնվում են, սակայն նման հետաքրքրություն չի դրսևորվում նրանց նկատմամբ:
ԲԿ-ի տնօրենը նշեց, որ ծնողները հրաժարվել են բալիկից, իսկ համապատասխան իրավական փաստաթղթերի ձևակերպումից հետո բալիկը կտեղափոխվի մանկատուն:
Հիշեցնենք, որ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի փոքրիկը լույս աշխարհ է եկել «Մալաթիա» բժշկական կենտրոնում՝ կեսարյան հատումով:
Երեխայի ծնողները հղիության ողջ ընթացքում չեն իմացել այդ մասին:
