COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ
Հունիսի 11-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 7 221 717 դեպք, մահացել է 411 818 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 7 360 239 մարդ, մահացել է 416 211 հիվանդ, ապաքինվել՝ 3 789 150-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 000 464 (մահացել է 112 924 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 772 416 վարակակիր (մահացել է 39 680 մարդ), Ռուսաստանը՝ 493 023 վարակակիր (մահացել է 6 350 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 291 588 (մահացել է 41 213 մարդ), Հնդկաստան՝ 276 583 վարակակիր (մահացել է 7 745 մարդ), Իսպանիա՝ 242 280 վարակակիր (մահացել է 27 136 մարդ), Իտալիա՝ 235 763 (մահացել է 34 114 մարդ) և Պերու՝ 208 823 վարակակիր (մահացել է 5 903 մարդ):
