1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ծրագրվել է 1,131.2 մլրդ դրամի հարկային եկամուտ եւ պետտուրք. քննարկումներն ավարտվեցին

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված բնագավառների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը՝ տեղեկացնելով, որ պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի ծրագրավորումը պայմանավորված է եղել 2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը: Համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը եւ ծրագրերին անդրադարձել են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտների գծով 2015 թ. նախատեսվում է 7,361.7 մլն դրամ` 2014 թ. 13,454.9 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. նախատեսվում է իրականացնել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը՝ 49.7 մլն դրամ` 2014 թ. հաստատված 48.3 մլն դրամի դիմաց, «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագրի համար 12.8 մլն դրամ` 2014 թ. 6.1 մլն դրամի դիմաց: Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով 5 ծրագիր:

Տրանսպորտի եւ կապի ոլորտների գծով 2015 թ. նախատեսվում է 51,550,2 մլն դրամ` 2014 թվականի 87,580.5 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցներն ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագրի համար՝ 5,958.7 մլն դրամ` 2014 թ. 5,675.0 մլն դրամի դիմաց, «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» ծրագրով նախատեսվում է 798.0 մլն դրամ` 2014 թ. 760.0 մլն դրամի դիմաց: Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2015 թ. նախատեսվել է 4,000.0 մլն դրամ` 2014 թ. 13,238.5 մլն դրամի դիմաց, որն ուղղվելու է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2015 թ. նախատեսվում է 2,841.8 մլն դրամ` 2014 թ. 2,382.5 մլն դրամի դիմաց:

Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. հատկացվող միջոցներն ուղղվելու են «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի իրականացմանը՝ 152.3 մլն դրամ` 2014 թ. 151.9 մլն դրամի դիմաց, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար՝ 188.4 մլն դրամ` 2014 թ. 75.0 մլն դրամի դիմաց:

Քաղաքաշինության ոլորտի ֆինանսավորմանը 2015 թ. նախատեսվում է հատկացնել 11,054.7 մլն դրամ՝ 2014 թ. համար հաստատված 19,809.9 մլն դրամի դիմաց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կառավարման ապարատի գծով ծախսերը նախատեսվել են 1,007.5 մլն դրամ՝ 2014 թ. 783.7 մլն դրամի դիմաց: «Կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար նախատեսվել է 5,575.0 մլն դրամ` 2014 թ. 15,091.0 մլն դրամի դիմաց: Մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար նախատեսվել է 550.0 մլն դրամ` 2014 թ. 855.0 մլն դրամի դիմաց:

Անշարժ գույքի կադաստրի համակարգի զարգացման նպատակներն են հանդիսանալու Հայաստանում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության պահանջները բավարարելու ունակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձեւավորումը եւ զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացումը:

«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,184.5 մլրդ դրամի չափով կամ 2014թ. համար հաստատված 1,135.9 մլրդ դրամ, 2013 թ. փաստացի ստացված 1037.9 մլրդ դրամ համադրելի գումարների համեմատությամբ համապատասխանաբար 4.3%-ով եւ 14.1%-ով ավելի: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33%` 2014 թվականի համար հաստատված 24.05%-ի եւ 2013 թ. փաստացի 24.29%-ի դիմաց: Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2015 թ. համար ծրագրվել են 1,131.2 մլրդ դրամի չափով:

Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2015 թ. համար ծրագրված ցուցանիշը 2014թ. համար հաստատված եւ 2013թ. փաստացի համադրելի մուտքերից ավելի է համապատասխանաբար 33.4 մլրդ դրամով (3.0%-ով) եւ 134.0 մլրդ դրամով (13.4%-ով):

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտողությունները եւ առաջարկներ ներկայացրել:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության
միջոցների հետ կապերի վարչություն

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan