Ցրտահարության հետ կապված մտահոգություններ կան...
«Մենք ապահովությունից ելնելով ենք միջոցառումներ ձեռք առնում: Անհանգստանում ենք նաեւ ջերմոցներում ցանած բանջարեղենների համար, որ կցրտահարվի: Հոսանքն ու գազը էնքան թանկ է մեր վրա նստում, որ վախենում ենք ջերմոցները տաքացնենք, դրա համար կրակ ենք վառում»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Հայանիստի բնակիչ տիկին Արփենիկը:
Ավելի վաղ մենք այս խնդրին անդրադարձել էինք.«Արդեն ջերմոցներում վարունգ, լոլիկ կա, վախենում ենք ցրտահարվի, մեր ջերմոցներն ապակիներով չեն, ցելոֆանով են պատված: Մոմեր ենք ջերմոցի շուրջբոլորը վառել»,-ասել էր Արփենիկը:
«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն էլ, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ցրտահարության վտանգ կա Մեղրիի տարածաշրջանում. «Առայժմ լուրջ վտանգներ չկան: Եթե այգեթաղ արել են, ապա վտանգ չի սպառնում: Սակայն եթե չեն արել, ապա որևէ բան չեն կարող անել ցրտահարությունից պաշտպանվելու համար: Հիմա ցրտահարության դեմ որեւէ տեաակի պայքարի չկա: ,Ջերմոցներում պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն ցրտի դեմն առնելու համար» :
Նա տեղեկացրեց, որ իրենք այս պահին ցրտահարություն չեն սպասում.«Այսօրն էլ անցնի տեսնենք ինչ կլինի: Մեղրիի տարածաշրջանում ենք մի քիչ մտահոգված.տեսնենք ինչ կլինի» :
