Ցուցարարները 7 համակարգող խումբ են ստեղծել. ՌԻԱ Նովոստի
Արդեն մեկ շաբաթից ավել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները 7 համակարգող խումբ են ստեղծել: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամներից Մաքսիմ Սարգսյանը:
Սարգսյանը նշել է, որ համակարգող խմբերից 6-ը զբաղվելու են ցուցարարների գործողությունները տարբեր ուղղություններով համակարգելով: Խոսքը մասնավորապես վերաբերում է հասարակական կարգի պահպանմանը, հանրության հետ շփումներին, իրավաբանական և տնտեսագիտական հարցերի քննարկմանը: Իսկ յոթերորդ խումբը զբաղվելու է ընդհանուր գործողությունները համակարգելով: Ընդ որում, այդ յոթերորդ խմբի մեջ ներկայացուցիչներ են ընդգրկվելու մյուս 6 խմբերից:
