Ցուցարարները վիրավորեցին Հովհաննես Ազոյանին. տարաձայնություններ ակտիվիստների եւ հայտնիների միջեւ (ֆոտո)
Էլեկտրաէներգիայի բարձրացումը կասեցնելու պահանջով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների եւ կենդանի պատ կազմած պատգամավորների, մշակույթի գործիչների միջեւ արդեն տարաձայնություններ են առաջացել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատգմավորներն ու մշակույթի հայտնի գործիչները փորձեցին ակտիվիստներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ եւ բացել Բաղրամյան պողոտան, սակայն ապարդյուն (ֆոտոռեպորտաժ):
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարեց, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:
մանրամասները` news.am-ում:
