Ցուցմունքից պարզ է դարձել, որ...
Ավետիսյանների սպանության գործով դատական նիստից հետո Ավետիսյանների պաշտպանների համար մի բան է պարզ դարձել, որ ռուսական կողմը առանց հայկական կողմի, գիշերը որոնել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչի իրավունքը չունեին։ Ի դեպ, այսօր հարցաքննվեց Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի «Բայանդուր 2» ուղեկալի նախկին պետ Միխայիլ Խաչատրյանը։ «Նրա ցուցմունքից մեզ համար պարզ է դարձել, որ առանց հայական կողմի որոնողական աշխատանքներ են կատարել, ինչի իրավունքը չունեին: Սա մեզ համար աբսուրդ էր, ինչ է նշանակում իրենք գիշերով դուրս են եկել ման գալու առանց հայկական կողմի»,Fnews.am-ի հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը: Ի դեպ պաշտպանը տեղեկացրեց, որ այսօրվա ցուցմունքի մեջ ու նախաքննության ժամանակ տված ցուցմունքի մեջ էական տարբերություններ են եղել: «Ամեն ինչ իրար է խառնվել.մեզ նոր հետաքրքիր դատական նիստեր են սպասվում»:
Տեղեկացնենք, որ Մ. Խաչատրյանը ցուցմունքում ասել է, որ Պերմյակովին ինքն ու սերժանտ Սումբուլյանն են ձերբակալել։ «Ես ու սերժանտ Սումբուլյանն ենք ձերբակալել Պերմյակովին, ինչից հետո տարածք է այցելել սահմանապահ զորքերի օպերատիվ խումբը, կատարվածի մասին տեղյակ են պահել հրամանատարությանն ու Պերմյակովին տեղափոխել զորամաս՝ «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով, որից հետո նոր այս ամենի մասին տեղյակ են պահել հայկական կողմին», - ասել է Խաչատրյանը:
