Ցուլերի մոտ անձնական բնույթի կապերում հնարավոր է կիզակետային փուլ.Աստղագուշակ
Խոյ
Խոյերին օրը հնարավորություն է տալիս ավարտել կարևոր գործը: Վերջակետ կդնեք, թե կշարունակեք առաջ շարժվել, կախված է ոչ միայն ձեր անձնական կարծիքից, այլև ձեր գործընկերոջ, օգնականի դիրքորոշումից: Եթե առայսօր ամեն ինչ միասին եք արել և միմյանց փոխարինել եք, այժմ արժե մտածել գործառույթների և եկամուտների արդար բաշխման մասին: Ինչպես նաև` կարող են լուրջ վերանայման կարիք զգալ անձնական հարաբերությունները:
Ցուլ
Ցուլերի մոտ անձնական բնույթի կապերում հնարավոր է կիզակետային փուլ: Աստղերը հիշեցնում են, որ ձեր սիրավեպը բնական զարգացման կարիք ունի: Բացառված չէ, որ ազատ հանդիպումների փուլն անցյալում է, և արդեն ժամանակն է մտածելու որոշ փոխադարձ պարտականությունների մասին: Եթե բացել եք սեփական բիզնեսը և առաջին հաջողություններն եք գրանցել, չարժե կանգ առնել ձեռք բերածի վրա, այլապես նախագծի հետագա զարգացումը կասկածի տակ կդրվի:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են մինչ երեկո լարվածության մեջ գտնվել: Չարժե նախաձեռնություն դրսևորել. մեծ է փակուղում հայտնվելու հավանականությունը: Օրվա վերջում իրավիճակը կփոխվի դեպի լավը, և, որպես հետևանք, կկայունանա զգացմունքային ֆոնը: Ձեզ համար կարևոր հարաբերությունները կկարգավորվեն, կհաջողվի համաձայնեցնել ծրագրերը, ծրագրել ձմեռային արձակուրդները: Ամուսնական հարաբերություններում կարևոր է փոխադարձ հարգանքը:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ չի տրվում մինչ երեկո հետաձգել ակտուալ միջոցառումները: Արժե կատարել խոստումը, օրինակ` մեկին ծառայություն մատուցել: Օրվա վերջում խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել քաոսը ձեր իշխանության ներքո գտնվող տարածքում: Հենց կարգուկանոն հաստատեք անձնական տարածքում, ձեր միտքը կսկսի ավելի հստակ աշխատել, իսկ խնդիրները կվերածվեն լիովին լուծելի առաջադրանքների:
Առյուծ
Ցերեկը Առյուծների համար կարող են կարևոր լինել ֆինանսական գործերը, տնտեսական հոգսերը, ուշադրության կարիք կզգա բիզնեսը: Չարժե հետաձգել գործարքը, եթե դրա համար ամեն ինչ արդեն պատրաստ է: Երեկոյան պայմաններ կստեղծվեն պաշտոնական բանակցությունների, պատասխանատու հանդիպման համար: Բացառված չէ, որ ստիպված լինեք կարևոր թեմա քննարկել ամուսնու, սիրելի անձնավորության հետ: Ծնողները ճիշտ կանեք հետևեն փոքր երեխաներին:
Կույս
Կույսերին աստղերը հիշեցնում են, որ ամեն ինչ արժե անել ժամանակին: Եթե անավարտ գործեր եք թողել, չարժե թուլանալ: Ձեր օպերատիվությունից կարող է կախված լինել հարաբերությունների հետագա զարգացումը, ինչ-ինչ գործընթացի ընթացքը: Ժամ առ ժամ կաճի նյարդայնությունը, ուշանալու վախը, հնարավոր է դյուրաբորբոքություն, հավանականություն կա վնասվածքների: Եթե պահը բաց եք թողել, երեկոյան արժե նորից վերլուծել ողջ իրավիճակը, ծրագրել հետագա քայլերը:
Կշեռք
Առավոտյան շատ Կշեռքներ չեն ցանկանա բաժանվել գործից, որով տարված են: Հնարավոր է, սակայն, ստիպված լինեք թողնել այն հենց այն պահին, երբ ձեզ մոտ սկսվի իսկապես ինչ-որ բան ստացվել: Եթե զբաղմունքը ձեզ դուր չի գալիս, ընդհակառակը` թեթևացած շունչ կքաշեք: Երեկոյան աստղերը խորհուրդ են տալիս պահպանել մտածողության պարզությունը, չչարաշահել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները և անիմաստ զվարճանքները:
Կարիճ
Կարիճներին խորհուրդ է տրվում ուժեր ներդնել գործի կամ նախագծի ավարտման համար: Քանի դեռ վերջակետ դրված չէ ներկայիս փուլում, դժվար կլինի սկսել հաջորդը: Օրվա սկզբում հնարավոր են անհետաձգելի հոգսեր: Այսրոպեական գործերի և պահանջների հետ մեկտեղ` կարևոր է ռազմավարական մտածողությունը, մեկ կամ երկու քայլ առաջ տեսնելու ունակությունը: Հաջողությունները, որոնց հասել եք, կարող են ունենալ բազմազան հետևանքներ:
Աղեղնավոր
Աղեղնավորների հանգստությանը կարող են խանգարել հրատապ գործերը: Հնարավոր է գործարքի ձախողում, վնասվածք, սիրային սթրես: Անցանկալի են նոր գործերը, ինչպես նաև զբաղմունքները, որոնք կապված են գերծանրաբեռնվածության հետ: Առաջին պլանում, հատկապես երեկոյան, կլինեն անձնական պատասխանատվության, կարգապահության հարցերը: Եթե խնդիրների հիմքում աշխատանքի վատ կազմակերպումն է, արժե նկատի ունենալ և ուղղել սխալները:
Այծեղջյուր
Ոչ բոլոր Այծեղջյուրներին կհաջողվի թուլանալ: Եթե ձեր աշխատանքը կապված է խիստ ժամկետների հետ, ստիպված կլինեք ողջ ուժերը ներդնել, որպեսզի ժամանակին ավարտեք գործը: Հնարավոր է ակտիվություն նաև սիրո մեջ, հոբբիի, ստեղծագործության, սպորտի: Օրվա վերջում հնարավոր է շփում պատվիրատուի, ղեկավարության, հեղինակավոր անձի հետ: Արժե զբաղվել ինքնաստուգմամբ, համոզվել, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում դեպի ձեր նպատակը:
Ջրհոս
Քանի դեռ երեկոն չի եկել, Ջրհոսներին դժվար կլինի անաչառ գնահատել իրենց և ուրիշների գործողությունները: Հնարավոր են անհանգստություններ` պայմանավորված ինչ-ինչ ճակատագրական գործոններով, օրինակ` իրավիճակով, որն այլևս հնարավոր չէ փոխել: Երեկոյան կհասկանաք, որ խտացրել եք գույները և մանրուքներին մեծ նշանակություն եք տվել: Դա օրվա լավագույն ժամանակն է, որը թույլ կտա վերականգնել մտածողության հստակությունը, հանգստությունը:
Ձկներ
Ձկներին կարող է պատել ուրիշների հաջողությունների նկատմամբ նախանձը կամ թերությունների նկատմամբ անհանդուրժողականությունը: Չարժե հրահրել գործընկերոջ, կյանքի ուղեկցի, ազդեցիկ կողմնակցի կամ մրցակցի ագրեսիան: Այսօր չարժե ամուսնու հետ պարզել հարաբերություններ, նեգատիվի պատճառը կարող է լինել կուտակված հոգնածությունը: Հնարավոր է օգտակար լինի որոշ ժամանակ միմյանցից հեռու գտնվելը և շփման ոճը շտկելու մասին մտածելը:
