Ծխատարում հավաքված գազերը՝ պայթյունի պատճառ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մուտքի ծխատարում հավաքված գազերից առաջացել է պայթյուն:
Պայթյունի հետևանքով թափվել են շքամուտքի պատի ծեփերը և վնասվել 1990թ. ծնված Արշակ Մ.-ի ու 1969թ. ծնված Վահան Պ.-ի բնակարանների օդատար ցանցերը:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
