«Դա ԼՀԿ-ի համար ճակատագրական որոշում կլինի». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ին «Օրինաց երկիր»-ը ճակատագրական քայլ կատարեց և 20 տարվա ընթացքում դա չներվեց։
Կարող էր այդ քայլը՝ այն ժամանակվա իշխանությունների կողքը կանգնելը, հիմնավորեին, ասենք, Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններով, կամ նրանով, որ ընտրակեղծիքների ինստիտուտը հիմնվել էր նրա օրոք և այդ պատճառով չեն կարող Տեր-Պետրոսյանի կողքին լինել ու դա կլիներ քաղաքական դիրքորոշում ու ժամանակի ընթացքում դա իրենց կներվեր։ Բայց կա մի «բայց», դրա համար նախ չպետք է Տեր-Պետրոսյանի կողքին կանգնեին, իսկ կանգնելուց հետո էլ պետք էր մինչև վերջ գնալ։
Ինչի եմ սա ասում, հիմա «Լուսավոր Հայաստանն» է այդ վիճակում. կա՛մ կանգնում եք Նիկոլի կողքին՝ հրաժարվելով սուբյեկտայնությունից ու դրա մասին հրապարակային հայտարարություն եք անում, կամ գնում եք Սահմանադրական դատարան։ Ու նաև պետք է հիշեք, դա ձեր համար ճակատագրական որոշում է։ Քաղաքականությունը դաժան բան է, ձեռք ես տվել, պետք է խաղաս»:
