Դա մաղձի արտահայտման մի ձեւ էր.video
Օրերս, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի գործունեությանը, ԱՐ հեռուստաընկերությամբ կարծիք էր հնչեցրել,թե իբր Արեւմտահայոց խորհուրդը <կուլ է տվել թուքական խայծը>: Նա նաեւ նշել էր, որ խորհուրդը Թուրքիայի իշխանություններից քաղաքացիություն է խնդրել: Եվ թե ինչի՞ հիման վրա էր Մանոյանը նման հայտարարություն արել, եւ թե ի՞նչ խայծի մասին էր նա ակնարկել, պարզաբանման համար դիմեցինք Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի (ՀՀ-ի) լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի մեկնաբանությունը, որն էլ ներկայացնում ենք fnews.am-ի տեսանյութում:
