Դադարեք կրակել.ԵԽԽՎ-ի նախագահը Ադրբեջանին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերն այժմ դիմում է ԵԽԽՎ-ին։ Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևան հարց է տվել ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի նախագահը շատ կարճ և պարզ պատասխան տվեց. «Ես մի բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարե՛ք կրակել, դադարե՛ք կռվել», ինչին հաջորդեցին Վեհաժողովի անդամների ծափահարությունները»:
