Դաժան սպանություն Երեւանում. այլանդակել է եիտասարդի դեմքը
Այսօր` կեսգիշերին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Yerkir.am-ի տեղեկություններով` Աբելյան փողոցի բնակարաններից մեկում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Հանցագործություն կատարող երիտասարդը այլանդակել է 27-ամյա երիտասարդի՝ Վազգեն Դալլաքյանի դեմքը:
Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Առևերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական վարկածով` սպանությունը կատարվել է խանդի հողի վրա:
