ԴԱԻՇ-ի գրոհայիններն Աֆղանստանում ռադիոկայան են գործարկել
ԴԱԻՇ-ի գրոհայինները Աֆղանստանի արևելյան Նանգահար նահանգում գործարկել են FM տիրույթում հեռարձակվող «Խալիֆայության ձայն» (Voice of the Caliphate) ռադիոկայանը։ Այս մասին հայտնում է The International Business Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ծայրահեղականները եթերում հանդես են գալիս հակակառավարական հայտարարություններով՝ կոչ անելով երիտասարդներին համալրել իրենց շարքերը։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ «Խալիֆայության ձայնը» թույլ կտա գրոհայիններին ավելի արդյունավետորեն հավաքագրել երիտասարդներին։
