ԴԱԻՇ-ը քիմիական զենք է ստեղծել
ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին հաջողվել է ստեղծել և Մերձավոր Արևելքում տեղակայել քիմիական զենք։ Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում անելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին։
Քլեփերի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումը մանանեխի գազ՝ իպրիտ է կիրառել Սիրիայում և Իրաքում։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ոչ կառավարական ուժերը ռազմական գործողությունների ընթացքում կիրառում են քիմիական միջոցներ»,- հայտարարել է նա՝ սենատի ԶՈւ հարցերով կոմիտեի առաջ հանդես գալով զեկույցով։
Նա նշել է, որ Սիրիայում օգոստոսին ԴԱԻՇ-ի գործողությունների հետաքննության արդյունքներով՝ առնվազն երկու մարդ թունավորված են եղել մանանեխի գազով։
