Դալմայի այգիների մոտակայքում ոչ բնակելի տնակ է այրվել
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.23-ին տեղեկություն է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Դալմայի այգիների մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.21-ին, մարվել՝ 20.35-ին: Ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ (16 քմ): Արտակարգ իրավիճակների նախարարություն:
