Դանակահարել է, իսկ հանցագործության գործիք դանակը գցել գետը
Նոյեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողային շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1980թ. ծնված Հակոբ Բ.-ն:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խմբին Հակոբ Բ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 10:50-ի սահմաններում, Սայադյան փողոցում անհայտ անձը դանակով հարվածել է որդուն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18:20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990թ. ծնված Ավետիք Հ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակով հարվածել Հակոբ Բ.-ի որովայնին, որից հետո հեռանալով՝ դանակը գցել է Գավառագետը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
