Դանակահարել են «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Նշված գործը հարուցվել է այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ըստ կայքի՝ Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։
