Դանակահարողին բերման ենթարկեցին Բագրատաշենի անցակետից
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 01:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979թ. ծնված Արման Ս.-ն։
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 5-ին պարզվել է, որ նրան դանակով հարվածել է 1988թ. ծնված Իշխան Ա.-ն, ով հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
