Դանակահարողը մորաքրոջ որդին էր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձեռքի և ոտքի կտրած-ծակած վերքերով ու քթի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1992թ. ծնված Արամ Գ.-ն:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, Արամ Գ.-ին դանակով հարվածել է նրա մորաքրոջ որդին` 1989թ. ծնված Գագիկ Մ.-ն:
Գագիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
