Դանակահարության դեպք Ապարանում
Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հունվարի 18-ին, ժամը 13.20-ին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող հարցականով վերք արնահոսությամբ» ախտորոշումով բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Արայիկ Ղ.-ն, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Մ. Բաղրամյան թիվ 26 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1955 թ. ծնված Կարապետ Գ.-ն դանակով հարվածել է իր կրծքավանդակի շրջանին և պատճառել վնասվածք:
ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է ԴԲՓ: Կարապետ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Նախապատրաստվում են նյութեր:
