Դանակահարություն «Ֆորում» ռեստորանային համալիրում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեկ «Ֆորում» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ դանակի մի քանի հարվածներ է ստացել 36-ամյա մի տղամարդ:
Տղամարդը դանակի հարվածներ է ստացել կրծքավանդակի, ձախից արտաորովայնային շրջանի, որովայնի ստորպորտային շրջանի, աջից՝ նստատեղի, ազդրի շրջանում:
Ստացած մարմնական վնասվածքներով` տղամարդը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, սակայն դեպքի մասին նա ոչինչ չի կարողացել պատմել. ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չի եղել:
