Դանակահարություն Մալաթիայում
Նոյեմբերի 29-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Գրիգոր Մ.-ն։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Երեւանի Ջիվանու փողոցում անհայտ անձը սուր-ծակող-կտրող գործիքով հարվածել է Գրիգոր Մ.-ի գոտկատեղին եւ պատճառել նշված վնասվածքը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գրիգոր Մ.-ին դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Վարդան Ս.-ն։ Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է բաժին եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է հետաքննություն:
