Դանակահարություն Սիսիանում. տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու
Հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հունվարի 17-ին, ժամը 19.45-ին հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն:
ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1954 թ. ծնված Օլեգ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Հարություն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Հարություն Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Օլեգ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Դանակն առգրավված է: Նշանակվել է ԴՀՓ և ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
