Դանակահարված 17-ամյա աշակերտը դեռ կոմայի մեջ է
Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը, ում դպրոցի բակում դանակահարել էին, դեռ կոմայի մեջ է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, դեռ գիտակցության չի եկել, և շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին:
«Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի պարզ լինի` արդյո՞ք տղան կհաղթահարի ճգնաժամը, թե ոչ»,- պարզաբանեց բժիշկը:
Ավելի վաղ Shabat.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գևորգյանը և 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին և Ռոբերտին: Կատարվում է քննություն:
