Դանակի 12-13 հարված ստացած 16-ամյա երիտասարդն արդեն երկու շաբաթ կոմայի մեջ է
Երեւանում 2 շաբաթ առաջ դանակի 12-13 հարված ստացած, 16-ամյա Խաչիկ Ղազանչյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Խաչատուր Քյուրքչյանը:
«Տղան մեզ մոտ է տեղափոխվել հունվարի 6-ին երեկոյան: 7 ժամ վիրահատել ենք, այժմ գտնվում է կոմայի մեջ, ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասաց Խաչատուր Քյուրքչյանը՝ նշելով, որ պատանու մոտ դրական տեղաշարժ չկա:
