Դանակի հարվածներ՝ դեմքին
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Մ.-ին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ պարզվել է՝ նա նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Այգեստան գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածներ է հասցրել 1978թ. ծնված Հակոբ Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ:
Հակոբ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
