Դանակով վախեցրել է տաքսիստին և գողացել նրա մատանին
Նախօրեին՝ ժամը 16:30-ին, ոմն Կարենը նստել է Վաղարշակի վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան և Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել է վարորդի ոսկյա մատանին` պատճառվելով 150.000 դրամի վնաս:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Կարենը բնավ Կարեն չէ, այլ հիշյալ շենքի բնակիչ, նախկինում դատված, 41-ամյա Հայկ Գալստյանն է: Նա ժամը 21.00-ին նշված բակից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Գողոնը և հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
