Դանիայի վարչապետը Փարիզում միասնության երթից հետո ընկել է (լուսանկարներ)
Համաշխարհային քաղաքական առաջնորդները կիրակի հավաքվել են Փարիզում և մասնակցել միասնության երթին՝ ընդդեմ իսլամական ահաբեկչության։ Երթին մասնակցել է նաև Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ-Շմիթը։ Վերջինս միասնության երթից հետո Ելիսեյան պալատի բակում ընկել է: 48-ամյա քաղաքական գործչի ոտքը ոլորվում, և նա ընկնում է։ Սակայն, հավանաբար, ամեն ինչ լավ է ավարտվել, քանի որ Թորնինգ-Շմիթը կարողացել է ոտքի կանգնել։
Սա նրա մասնակցությամբ առաջին լուսանկարը չէ, որը մեծ ուշադրություն է գրավում։ Հելե Թորնինգ-Շմիթը հայտնի է նաև նրանով, որ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ՝ 2013-ի դեկտեմբերին, «սելֆի» է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։
