Դաշնակցությունը սկսել է հայրենիքը թիզերով վաճառել
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայոց զինվորները թույլ չեն տա ՀՀ-ի և Արցախի մեծածախ վաճառքը,որքան էլ որ իշխանությունները դա ցանկանան:
Բոլորը գիտեն ,որ եթե մի ՙՙապրանք՚՚ չի ծախվում մեծածախ.ապա դրա միակ վաճառքի ձևը մնում է մանրածախը,հատ-հատ,կտոր-կտոր կամ թիզ-թիզ:
ՀՀ-ն և Արցախը մանրածախ վաճառելու առաջին հրապարակային կոչը հնչեցրեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը :
Այսպես՝ newsline.am-ը գրում է
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ասել է հետևյալը.
«Կարող է խաղաղության այնպիսի երկարատև համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա և նորմալ ապրեն հարևանությամբ երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»:
Սա ասել է մի կուսակցության ղեկավարը, որի նշանաբանը ոչ թե պարզապես «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսն է, այլ` «ծովից ծովը»:
Իսկ հիմա պարզվում է, որ դաշնակների համար հայրենիքը թիզերով է չափվում, վաղը կարող են հայտարարել, թե մի կիլոմետր այս կողմ, մի կիլոմետր այն կողմ, նշանակություն չունի: Հետո կհայտարարեն, թե մի շրջան այս կողմ, մի շրջան այն կողմ, նշանակություն չունի: Հետո հայրենիքը կսկսեն չափել մարզերով, իսկ վերջում էլ կհայտարարեն, թե մի հայրենիք այս կողմ, մի հայրենիք այն կողմ, նշանակություն չունի: Այդպես էլ է 1920 թվականին մի ամբողջ հայրենիք հանձնեցին թուրքերին:
