Դատական համակարգը մեղադրյալներին բաժանել է երկու մասի` հատուկների և հասարակների
Քանի որ, այսօր դատական համակարգը մեղադրյալներին բաժանել է երկու մասի` հատուկների և հասարակների, ցուցաբերելով ակնհայտ կամայականություն` խախտելով քաղաքացիների հավասարության սկզբունքը, այսօր ես դիմել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ դիմում բողոքով.
<...Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի / Շենգավիթի նստավայր՝ դատավորներ Ա. Դանիբեկյան, Վ. Մարգարյան/ վարույթում են քննվում Թիվ ԵԴ/0361/01/18 և Թիվ ԵԴ/0430/01/18 քրեական գործերը, որոնցով որպես ամբաստանյալների պաշտպան հանդիսանում եմ ես: Եվ նախաքննության ընթացքում և դատաքննության ընթացքում ես բազմիցս միջնորդություններ եմ արել իմ պաշտպանյալների վերաբերյալ՝ ամբաստանյալի նկատմամբ որպես կալանավորման այընտրանքային խափանման միջոց՝ գրավ, կիրառելու մասին: Նշեմ նաև , որ Թիվ ԵԴ/0361/01/18 քրեական գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանը նույնիսկ չքննարկեց վերաքննիչ բողոքս և թողեց անհետևանք: Այսօր ես մամուլով տեղեկացա, որ հերթական անգամ նույն դատարանը հիսուն միլիոն ՀՀ դրամ գումարի դիմաց ազատ է արձակել Հայկ Սարգսյանին: Նշանակում է, որ դատավորները մեղադրյալներին բաժանել են երկու խմբի՝ <հատուկների> և <հասարակների>: Փաստորեն եթե իմ պաշտպանյալները հասարակ են, ապա նույնատիպի գործերով չեն կարող ազատ արձակվել: Գտնում եմ, որ այստեղ իրավաբանություն չկա, դատավորները խախտում են քաղաքացիների հավասարության սկզբունքը ցուցաբերելով ակնհայտ կամայականություն:
Ելնելով վերոգրյալից
Խնդրում եմ
Ստուգման ենթարկել թիվ ԵԴ/0361/01/18 և թիվ ԵԴ/0430/01/18 քրեական գործերը համեմատելով վերջերս աղմկահարույց գործերով ազատ արձակված <հատուկ> կարգավիճակ ունեցող մեղադրյալների գործերի հետ և պարզել, թե դատավորները ինչու են նման կամայականություններ դրսևորում տարբեր քրեական գործերով...>
Փաստաբան
Լիանա Բալյան
