Դատական կարգադրիչները Վարդգես Գասպարին բռնի ուժով հանեցին նիստերի դահլիճից
Shabat.am-ը գրում է. Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստի հենց սկզբում այսօր միջադեպ տեղի ունեցավ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական սանկցիա կիրառեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։ Վերջինս դատավորի ներս մտնելիս հրաժարվեց ոտքի կանգնել՝ նշելով, որ նա իշխանության շահերն է պաշտպանում։ Դատական կարգադրիչները նրան բռնի ուժով հանեցին նիստերի դահլիճից։ Այժմ նա դատարանի միջանցքում պառկած է գետնին եւ հրաժարվում է բարձրանալ։
Դատական նիստն ընդմիջվել է, նիստին չի ներկայացել Հայկ Կյուրեղյանը։
Հիշեցնենք, 2014 թ. հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ Հայկ Կյուրեղյանը օդամղիչ (խաղալիք) ատրճանակից կրակոցներ էր արձակել, ինչի արդյունքում տուժել էր մի ոստիկան։
